Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2004, 1306 - Ն

ՀԱԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի, վարձակալությամբ հողամաս տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 153-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» N 347-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ա) 2716100.0 հազ. դրամ գումարը հատկացնել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրատվություն՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ունեցած 3092486.5 հազ. դրամ անվանական արժեքով դեբիտորական պարտքը մարելու նպատակով, որի նկատմամբ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կիրառվում է 376368.5 հազ. դրամ զեղչ՝ կնքելով նվիրատվության պայմանագիր»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից: