Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2007, 1409 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 5 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 532 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 18-րդ բաժնի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 5 որոշման մեջ և որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում, տեքստում և որոշմամբ հաստատված կարգում «տեղագրական և կադաստրային քարտեզագրման» բառերը փոխարինել «տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման» բառերով.

2) որոշման մեջ «Հաստատել» բառը փոխարինել «1. Հաստատել`» բառերով.

3) որոշման «ա» ենթակետում «(կցվում է)» բառերը փոխարինել «համաձայն

N 1 հավելվածի» բառերով:

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» և «դ» ենթակետերով.

«գ) Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության իրականացման պարտադիր պահանջները` համաձայն N 2 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման պահանջները` համաձայն N 3 հավելվածի:».

5) որոշումը լրացնել նոր` NN 2 և 3 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

6) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով.

«2. «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեությունը ներառում է`

1) գեոդեզիական աշխատանքներ, այդ թվում`

ա. պետական նշանակության աշխատանքներից` պետական գեոդեզիական ցանցերի առանձին կետերի և լոկալ (տեղային) ցանցերի չափագրման աշխատանքներ,

բ. տեղական նշանակության խտացման և հանութային ցանցերի ստեղծում, ինժեներագեոդեզիական աշխատանքների իրականացում.

2) քարտեզագրման աշխատանքներ` տեղագրական (բացառությամբ պետական մասշտաբային շարքի) և կադաստրային հանութագրման աշխատանքներ, այդ թվում` հատակագծերի ու քարտեզների ստեղծում` ավանդական և թվային եղանակներով.

3) հողաշինարարական աշխատանքներ, այդ թվում`

ա. հողահատկացման համար սահմանված կարգով փաստաթղթերի փաթեթի կազմում, առանձին հողամասերի չափագրում և հատակագծերի կազմում,

բ. հողաշինարարական նախագծերի կազմում, այդ թվում` համայնքների հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների մշակում, ներհամայնքային և առանձին հողամասերի հողաշինարարական նախագծերի կազմում (տարածքի կազմակերպման և ցանքաշրջանառության նախագծերի կազմում), հողերի օգտագործման և պահպանման նախագծերի կազմում, նոր հողերի իրացման, բարելավման նախագծերի կազմում, խախտված հողերի ռեկուլտիվացիայի նախագծերի կազմում,

գ. նախագծի տեղափոխում բնության մեջ.

4) անշարժ գույքի (hողամասերի, շենքերի, շինությունների) հաշվառման (չափագրման) աշխատանքներ` իրավունքների պետական գրանցման, գնահատման, հողահատկացման նպատակներով, ինչպես նաև գույքային վեճերի ժամանակ` անհրաժեշտության դեպքում:

3. «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության լիցենզիա ունեցող անձինք իրականացնում են միայն տեղագրագեոդեզիական և կադաստրային քարտեզագրման աշխատանքներ, իսկ սահմանված կարգով համապատասխան մասնագիտական որակավորում ունենալու դեպքում` նաև հողաշինարարական և անշարժ գույքի հաշվառման (չափագրման) աշխատանքներ:

4. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշմամբ սահմանված տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքներ պատվիրելու դեպքում «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանցից պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրել իրենց պատասխանատվության ռիսկը, որի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից:».

7) որոշմամբ հաստատված կարգում`

ա. 8-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման բնագավառում գործունեություն իրականացնելու դեպքում`

համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ գեոդեզիստի, կամ քարտեզագրողի, կամ շինարարի, կամ ճարտարապետի) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը կամ համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ քարտեզագրողի, կամ հիդրոմելիորատորի) միջնակարգ մասնագիտական կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված համապատասխան մասնագիտական որակավորման վկայականի պատճենը.»,

բ. 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման բնագավառում գործունեություն իրականացնելու դեպքում` կազմակերպության հիմնական աշխատողներից առնվազն մեկն ունենա լիցենզիա ստանալու մասին հայտում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին համապատասխան` գեոդեզիստ-քարտեզագրողի մասնագիտական որակավորում, հողաշինարարի մասնագիտական որակավորում, անշարժ գույքի հաշվառողի (չափագրողի) մասնագիտական որակավորում:»:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության լիցենզիաները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պահպանում են իրենց իրավական ուժը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 532 որոշման վերնագրից, տեքստից և որոշմամբ հաստատված կարգի վերնագրից հանել «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» բառերը և ուժը կորցրած ճանաչել կարգի «I. «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեությունը» գլուխը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: