Կառավարության որոշումներ

29 Նոյեմբերի 2007, 1405 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական ձեռք բերելու կամ վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար անձը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.

2) ծննդյան վկայականը և դրա պատճենը.

3) 35 x 45 մմ չափuի երկու լուuանկար (գունավոր).

4) դիմում հաշվառման մասին.

5) տեղեկանք բնակության վայրից.

6) նախկին քաղաքացիության երկրի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ փաստաթուղթ (առկայության դեպքում):».

2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ կետով.

«1.2. Քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարցերի մասին դիմումները քննարկվում են 30-օրյա ժամկետում:».

3) կարգի 2-րդ կետը «կացության վկայականը տրվում է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: