Կառավարության որոշումներ

29 Նոյեմբերի 2007, 1403 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ, ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 396-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների կրթաթոշակի չափը` հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 30000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 25000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 20000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 30000 դրամ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական պատվերով սովորող ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակների չափերը սահմանելու մասին» N 396-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: