5 Օգոստոսի 2019, 489 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 300-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ԿԻՑ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հւնիսի 6-ի «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Տասը մանկական խաղահրապարակ Հայաստանի Հանրապետության համայնքներում» ծրագրի մասին N 300-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում և որոշմամբ հաստատված ծրագրի 5-րդ ու 7-րդ կետերում «Գեղարքունիքի մարզի Զովաբերի համայնք» բառերը փոխարինել «Լոռու մարզի Թումանյանի համայնք» բառերով: