31 Օգոստոսի 2018, 99 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N Մ-1283-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Շվեյցարիայի ՍԵՄՌԱ Պլյուս հիմնադրամի կողմից «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված դեղորայքը (Էպրեքս՝ 481.80 կգ ընդհանուր քաշով, 11,487 շվեյցարական ֆրանկ արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը և Կալցիում ացետատ՝ 54 կգ ընդհանուր քաշով, 3,520 շվեյցարական ֆրանկ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 592 շվեյցարական ֆրանկ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն վերականգնողական բժշկության զարգացմանը և բժշկասոցիալական խնդիրների բարելավմանը» ծրագրի մասին» N Մ-1283-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: