5 Օգոստոսի 2019, 479 - Ա
«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս, ՀՎՀՀ՝ 00068196) իրականացվող՝ 365,420 դրամ ընդհանուր արժողությամբ «Տնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02244386) 2019 թվականի հունիսի 18 ին կնքված N 180619 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի գյուղի «Բարեշավիղ» միաբանության ԲՀԿ-ին պատկանող Զատիկավան թաղամասում գտնվող տնակի վերանորոգում՝ 365,420 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: