Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 486 - Ա

«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԺԱՄԱՆՑԻ ՈՒ ՀԱՆԳՍՏԻ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս, ՀՎՀՀ՝ 00068196) իրականացվող` 21,826,637 դրամ ընդհանուր արժողությամբ «Սոցիալական աջակցության կենտրոնի ժամանցի ու հանգստի տան վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02244386) 2019 թվականի մայիսի 30-ին կնքված N 300519 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների կատարում` 11,960,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02244386) 2019 թվականի մայիսի 30-ին կնքված N 300519-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման աշխատանքների կատարում` 9,866,437 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված