Փոխվարչապետերի որոշումներ

30 Հուլիսի 2019, 473 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով`
1. Հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացին առնչվող խնդրահարույց հարցերի լուծման, հստակեցման և առաջացած խնդիրների գույքագրման, դրանց կարգավորմանն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաuտատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի հստակեցման և առաջացած խնդիրների կարգավորման նպատակով առկա խնդիրների լուծման` նորմատիվային բազայի կատարելագործման վերաբերյալ համաձայնեցված առաջարկություններ:

 

Հավելված