Փոխվարչապետերի որոշումներ

30 Հուլիսի 2019, 475 - Ա

«ԴԵ ԺՊՏԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել անհատ բարերար Հռիփսիմե Կարանֆիլյանի կողմից ձեռք բերված և «Դե ժպտա» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (20 համակարգիչ, 17,960 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի դպրոցներին անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Դե ժպտա» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի հանձնման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ: