Փոխվարչապետերի որոշումներ

12 Հուլիսի 2019, 464 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 510-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 02628286) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28 ի «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Ամառային ճամբար» ծրագրի մասին» N 510-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Արտակ Նահապետյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 57255042) 2019 թվականի հունիսի 10 ին կնքված՝ N 08/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դռների և պատուհանների մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՏԱՎՐ» ՍՊ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03020656) 2019 թվականի հունիսի 10 ին կնքված՝
N 07/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մետաղական ամրանի և տախտակի մատակարարում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03501115) 2019 թվականի հունիսի 10 ին կնքված՝ N 08/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բետոնի մատակարարում` 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: