Փոխվարչապետերի որոշումներ

12 Հուլիսի 2019, 463 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N Մ-1469-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի հունվարի 13-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից 2016-2021 թվականներին իրականացվող ծրագրի մասին» N Մ-1469-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «11,809,500,000 դրամ» բառերը փոխարինել
«12,037,000,000 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հավելված