11 Հուլիսի 2019, 447 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N Մ-758-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 8-ի «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող «Ժպտուն ատամներ» ծրագրի մասին» N Մ-758-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ի կետում և որոշմամբ հաստատված ծրագրի 6-րդ կետում «52,750,000 դրամ» բառերը փոխարինել «60,000,000 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագրի 9-րդ և 10-րդ կետերում «Լրացուցիչ ատամնաբուժական սարքավորումների ներմուծում՝ 3,000,000 դրամ» բառերը փոխարինել «Լրացուցիչ ատամնաբուժական սարքավորումների և գործիքների ներմուծում՝ 10,250,000 դրամ» բառերով:
2. Սահմանել, որ ԱՄՆ-ի «Փարոս» հիմնադրամի կողմից, որպես աջակցություն, Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության հայկական մասնաճյուղի հասցեով ստացված երկու ատամնաբուժական աթոռը, սարքավորումները, գործիքները և ատամի խնամքի պարագաները (476.37 կգ ընդհանուր քաշով, 15,374 ԱՄՆ ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,845 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում: