12 Հուլիսի 2019, 460 - Ա
ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՆԻ ԱՎԵՏՅԱՆԻ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռեֆերենտ Անի Ավետյանի՝ 2019 թվականի հուլիսի 5-7-ը Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռեֆերենտ Անի Ավետյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր