11 Հուլիսի 2019, 456 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10 Ի N 356-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01503283) «Շինգլոբալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 90044619) 2019 թվականի հունիսի 5 ին կնքված N 0506/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ներքին Հոռաթաղ գյուղի հրետանային գնդի բուժկետի վերանորոգում` 17,803,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Առողջության առաջնային պահպանում» ծրագրի մասին» N 356-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: