Փոխվարչապետերի որոշումներ

11 Հուլիսի 2019, 453 - Ա

«ՔԱՇՅԱՆ Ա.Ռ.Մ. ԿԵՆՏՐՈՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԲԱՇԽՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ից անհատ բարերար Ստեֆեն Քաշյանի կողմից «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, որպես օժանդակություն, «Քաշյան Ա.Ռ.Մ. կենտրոն» զարգացման հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (134 տեղ, 2,300 կգ ընդհանուր քաշով, 8,868 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,675 ԱՄՆ-ի դոլար, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Քաշյան Ա.Ռ.Մ. կենտրոն» զարգացման հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

Հավելված