11 Հուլիսի 2019, 443 - Ա
«ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԲԱՇԽՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Հայ մարտիկների օժանդակ մարմին» բարեգործական կազմակերպության կողմից աջակցության նպատակով «Բարի նպատակ» բարեգործական միավորում հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (488 տեղ, 9,568 կգ ընդհանուր քաշով, 29,561 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,765 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն N1 հավելվածի և բեռի բաշխման ցանկը՝ համաձայն N2 հավելվածի, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2.«Բարի նպատակ» բարեգործական միավորում հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հավելված