11 Հուլիսի 2019, 438 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 33-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. «Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի N Մ-018-Ա որոշմամբ հաստաված ծրագրի հարակից գործարքների մասին» N 33-Ա որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«4) «Քլինլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01847941) 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված՝ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի
փետրվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում մաքրման աշխատանքների իրականացում՝ ամսական 1,330,000 դրամի չափով, 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մաքրման աշխատանքների իրականացում՝ ամսական 1,730,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:»:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր