8 Հուլիսի 2019, 434 - Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) իրականացվող՝ 330,118.40 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի շենքի վերանորոգման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2019 թվականի հունիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 330,118.40 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված