Փոխվարչապետերի որոշումներ

8 Հուլիսի 2019, 423 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի հայկական բժշկական միության (UMAF) կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակչության տեսողության զննման, ակնոցների պատրաստման և տրամադրման՝ «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված բժշկական սարքավորումների (5 տեղ, 80 կգ ընդհանուր քաշով, 10,400 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը) և օպտիկական ապակիների, շրջանակների, օպտիկական ակնոցների ու տուփերի (6 տեղ, 100 կգ ընդհանուր քաշով, 2,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագիրն իրականացվելու է 2019 թվականի օգոստոսի 13-31-ը ընկած ժամանակահատվածում, և ծրագրի ավարտից հետո բժշկական սարքավորումներն արտահանվելու են Ֆրանսիայի հայկական բժշկական միության (UMAF) բժիշկ-մասնագետների կողմից:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ: