8 Հուլիսի 2019, 428 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) իրականացվող՝ 45,710,203 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում արևային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07620452) 2019 թվականի մայիսի 20-ին կնքված N ՀՀ/ԱՖՎ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում և համայնքային կենտրոններում արևային ֆոտովոլտային (On Grid) կայանների տեղադրում՝ 19,463,984 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07620452) 2019 թվականի մայիսի 20-ին կնքված N ՀՀ/ՋՏ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքների բնակիչների և մանկապարտեզների համար արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ (ԱՋՏ) համակարգերի տեղադրում՝ 26,246,219 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: