Փոխվարչապետերի որոշումներ

8 Հուլիսի 2019, 420 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1439-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում ծառատունկի իրականացում» ծրագրի մասին N Մ-1439-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) առաջին ենթակետում «տնկարանների համար գյուղատնտեսական գործիքների և սարքավորումների ձեռքբերում – 3,000,000 դրամ» բառերը փոխարինել «տնկարանների համար գյուղատնտեսական գործիքների և սարքավորումների ձեռքբերում և ներմուծում – 8,000,000 դրամ» բառերով.
2) երկրորդ ենթակետում «14,000,000 դրամ» բառերը փոխարինել «9,000,000 դրամ» բառերով:
2. Սահմանել, որ ԱՄՆ-ի «Արմենիա թրի փրոջեքթ» բարեգործական կազմակերպության կողմից ուղարկված ապրանքները (5 տեղ, 132 կգ ընդհանուր քաշով, 4,868.85 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 219,417 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

Հավելված