8 Հուլիսի 2019, 408 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերաններ՝ Արմեն Բեգյանի և Էդիկ Աբրահամյանի համար նախատեսված, ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ավտոմեքենաների (համալրված սայլակով և հարակից բժշկական սարքերով) ներմուծման ծրագիրը՝
1) 2005 թվականի արտադրության, MAZDA MPV մակնիշի, նույնականացման համարը` JM3LW28J360560387, 1,753 կգ, 5,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,500 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) 2004 թվականի արտադրության, DODGE GRAND CARAVAN SE մակնիշի, նույնականացման համարը` 1D4GP24R75B240563, 1,891 կգ, 8,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,600 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: