Փոխվարչապետերի որոշումներ

8 Հուլիսի 2019, 400 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն:
1) «ԼԻԱ-ԿԱՖ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00089806) 2019 թվականի մայիսի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երեսպատման կերամիկական սալիկների և սալիկի սոսինձի ձեռքբերում՝ 2,866,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00858578) 2019 թվականի մայիսի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հայելային և մուգ մոխրագույն թաղանթի ձեռքբերում ՝ 13,070,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: