Փոխվարչապետերի որոշումներ

8 Հուլիսի 2019, 418 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 222-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական գրասենյակի կողմից «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված՝ ստորև նշված բեռները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 19-ի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լույս` հայի աչքերին» (իններորդ փուլ) ծրագրի մասին» N 222-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) ակնաբուժական պարագաներ և դեղորայք՝ 1 տեղ, 13 կգ ընդհանուր քաշով, 16,719.74 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 112 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) ակնաբուժական պարագաներ և դեղորայք՝ 19 տեղ, 151 կգ ընդհանուր քաշով, 268,380.62 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,265 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն: