8 Հուլիսի 2019, 416 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 516-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ԱՄՆ-ի գրասենյակի կողմից «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված օգտագործված կահույքը (26 տեղ, 2,336 կգ ընդհանուր քաշով, 20,008 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժեքով, ներառյալ՝ 4,616 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, բաշխման ցանկը` համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Հայաստանի տարածաշրջաններում» ծրագրի մասին» N 516-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հավելված