Փոխվարչապետերի որոշումներ

8 Հուլիսի 2019, 398 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-017-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672)
«ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2019 թվականի մայիսի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պահնորդական ծառայությունների մատուցում՝ ամսական 874,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգու վերանորոգում, վերակառուցում և պահպանում» ծրագրի մասին» N Մ-017-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: