Փոխվարչապետերի որոշումներ

28 Հունիսի 2019, 393 - Ա

«ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Armenian International Medical» հիմնադրամի կողմից «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հասցեով ստացված բեռների (լսողական խնդիրներ ունեցող անապահով ընտանիքների հիվանդների համար անվճար «Cochlear» իմպլանտ համակարգեր՝ լսողական ապարատներ, բացի մասերից և պարագաներից, 13 տեղ, 59.5 կգ ընդհանուր քաշով, 170,182 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ: