Փոխվարչապետերի որոշումներ

11 Հունիսի 2019, 380 - Ա

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՐԲԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՄԱՔՈՒՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» (N 1) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող` 13,599,340 դրամ արժողությամբ «Համայնքներին մաքուր խմելու ջրի մատակարարում» (N 1) ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ` 01526777) «Վեդի Պլաստ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04109451) 2019 թվականի ապրիլի 1-ին կնքված պայմանագրում (WE201700703/WE201700188) նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մայիսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման պոլիէթիլենային խողովակների և մոնտաժման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում ու դրանց տեղափոխման, մոնտաժման և փորձարկման աշխատանքների իրականացում` 9,997,450 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 Հավելված