Փոխվարչապետերի որոշումներ

11 Հունիսի 2019, 376 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1411-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Իջևան քաղաքում նոր մանկապարտեզի շենքի կառուցում» ծրագրի մասին» N Մ-1411-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ԻՆ-ՎԻ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02599869) 2019 թվականի ապրիլի 22-ին կնքված՝ N 01-04/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պղնձե մալուխների ձեռքբերում` 1,572,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մարմարի աշխարհ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00808678) 2019 թվականի ապրիլի 12-ին կնքված՝ N 01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրանիտե սալիկների ձեռքբերում` 2,016,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: