Փոխվարչապետերի որոշումներ

11 Հունիսի 2019, 373 - Ա

ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանին 2019 թվականի հունիսի 16-19-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 83-րդ լիագումար հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությանը՝ գործուղվող աշխատողի օրապահիկի, գիշերավարձի և ավիատոմսի հատուցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: