6 Հունիսի 2019, 334 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 402 Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Իտալիայի «ՊՐՈԶԱ» բարեգործական կազմակերպության կողմից «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (2,283 արկղ, 31,730 կգ ընդհանուր քաշով, 63,782.90 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 9,000 եվրո, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Առողջապահական և սոցիալական աջակցություն» ծրագրի մասին» N 402-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հավելված