Փոխվարչապետերի որոշումներ

7 Հունիսի 2019, 372 - Ա

«ԱՍՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՂՔ ԿՈՂՔԻ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի կողմից (ՀՀ, Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անտառավան 5-րդ թաղամաս, 58/2, ՀՎՀՀ՝ 05543573) իրականացվող` 249,814.55 ավստրալիական դոլարին համարժեք 82,438,801.50 դրամ ընդհանուր արժողությամբ «Կողք կողքի» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին` բեռը ներմուծելիս ներկայացնել օգտագործված հագուստի և անկողնային պարագաների քիմմաքրման մասին հավաստող փաստաթղթերը:
3. «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր