6 Հունիսի 2019, 363 - Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել որպես աջակցություն «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի ԱՄՆ-ի գրասենյակի կողմից՝ 916 տեղ, 8,739 կգ ընդհանուր քաշով, 57,430 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,410 ԱՄՆ-ի դոլար, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) «Լայֆ Ռեսոուրսիս Ինտերնեյշնլ Ինկ» հասարակական կազմակերպության կողմից՝ կոշկեղեն, 289 տեղ, 5,680 կգ ընդհանուր քաշով, 7,554.72 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,200 ԱՄՆ-ի դոլար, բաշխման ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: