Փոխվարչապետերի որոշումներ

6 Հունիսի 2019, 360 - Ա

«ԽՈՏԻ ՀՈԿԵՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Միջազգային հոկեյի ֆեդերացիայի (FIH) կողմից որպես օժանդակություն «Խոտի հոկեյի հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մարզագույքի և մարզահագուստի (13 տեղ, 220 կգ ընդհանուր քաշով, 411 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 79,300 պակիստանյան ռուփի, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Խոտի հոկեյի հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: