6 Հունիսի 2019, 356 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1439-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02554563) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում ծառատունկի իրականացում» ծրագրի մասին N Մ 1439-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02665864) 2019 թվականի ապրիլի 17-ին կնքված N 6 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերում՝ ամսական 880,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2019 թվականի ապրիլի 1-ին կնքված N 02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրենական պիտույքների և գրասենյակային պարագաների մատակարարում՝ 1,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: