6 Հունիսի 2019, 349 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ԱՐԱՅ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00003891) 2019 թվականի ապրիլի 10-ին կնքված պայմանագրում (2019 թվականի ապրիլի 17-ի N 1 համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է հեռուստացույցների մատակարարում՝ 1,855,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԱՐԱՅ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00003891) 2019 թվականի ապրիլի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռուստացույցի մատակարարում՝ 371,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ինֆորմատիկ Սոլուշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00061961) 2019 թվականի ապրիլի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է CD800 տպիչ սարքի համար նախատեսված 50 ժապավենի մատակարարում՝ 4,140,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ԻՔՍ-ԱՐԹ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01237555) 2019 թվականի ապրիլի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարտկոցների մատակարարում՝ 488,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ԻՔՍ-ԱՐԹ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01237555) 2019 թվականի ապրիլի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծրագրային կարգաբերման և վերանորոգման ծառայությունների մատուցում՝ 95,980 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: