Փոխվարչապետերի որոշումներ

6 Հունիսի 2019, 348 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 126-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 29-ի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին N 126-Ա որոշման 1-ին կետում «փոխադրման ծախսերը կազմել են 2,000 ԱՄՆ-ի դոլար» բառերը փոխարինել «փոխադրման և այլ ծախսերը կազմել են 2,207.31 ԱՄՆ-ի դոլար» բառերով: