Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 82 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ-ն՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ-ն` 02589506) 2018 թվականի մայիսի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռարձակման և դրանց մոնտաժման ծառայությունների մատուցում` 3,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ինֆորմատիկ սոլուշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ-ն՝ 00061961) 2018 թվականի հունիսի 14 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային տպիչի ժապավենների ձեռքբերում՝ 993,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «PigeonLab Pte Ltd.» կազմակերպության հետ (79 Ayer Rajah Crescent, #01-11, Singapore 139955) 2018 թվականի հունիսի 18-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում` 1,666.67 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Toon Boom Animation Inc.» կազմակերպության հետ (4200 Boulevard Saint Laurent, Suite 1020 Montreal, Quebec, Canada) 2018 թվականի հունիսի 19-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում` 5,511.11 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: