6 Հունիսի 2019, 326 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 56-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման և բաշխման ծրագրի մասին» N 56-Ա որոշման 1-ին կետում «3,138 կգ ընդհանուր քաշով» բառերը փոխարինել «4,260 կգ ընդհանուր քաշով» բառերով: