6 Հունիսի 2019, 325 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 147-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N Մ-1173-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին» N 147-Ա որոշման մեջ «1,598,000.04 դրամի չափով» բառերը փոխարինել «2,500,000 դրամի չափով» բառերով: