Փոխվարչապետերի որոշումներ

6 Հունիսի 2019, 321 - Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից (քաղ. Երևան, Նոր Արեշ 35/2, ՀՎՀՀ` 02252332) իրականացվող՝ 20,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օգնություն մարզերին» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված 2003 թվականի արտադրության «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան (նույնականացման համարը՝ WOLOTGF7532197311, 2,600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 35,000 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված