6 Հունիսի 2019, 312 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետիի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 7-րդ կետում «ՀՀ Տավուշի մարզ՝ Արճիս, Պտղավան, Բերդավան, Զորական, Կոթի, Այգեհովիտ և Կիրանց համայնքները» բառերը փոխարինել «ՀՀ Տավուշի մարզ՝ Արճիս, Պտղավան, Բերդավան, Զորական, Կոթի, Այգեհովիտ, Նավուր, Վազաշեն և Կիրանց համայնքները» բառերով:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972)` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մեդիամաքս Մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00144609) 2018 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված N 281218-մ1 պայմանագրում (2019 թվականի մարտի 21-ի N 281218-մ1/01 համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում մեդիամոնիտորինգային ծառայությունների մատուցում՝ 126,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ասողիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00835755) 2018 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված N Վ-19/12/2018 պայմանագրում (2019 թվականի մարտի 21-ի N Վ-19/12/2018/01 համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում՝ 7,450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: