31 Օգոստոսի 2018, 79 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ N 1
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի Անդրե Վալենտեի հետ (անձնագիր՝ FP233838) 2018 թվականի հունիսի 5-ին կնքված N 01-05.06.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) ԱՄՆ-ի քաղաքացի Էմիլի Ռութ Ալդեն Մկրտչյանի հետ (անձնագիր՝ 484186375) 2018 թվականի հունիսի 13-ին կնքված N 02-13.06.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 1,850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) ԱՄՆ-ի քաղաքացի Արծրուն Դարբինյանի հետ (անձնագիր՝ 578448388) 2018 թվականի հունիսի 18-ին կնքված N 01-18.06.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) ԱՄՆ-ի քաղաքացի Դալար Նազարիի հետ (անձնագիր՝ 485014443) 2018 թվականի հունիսի 22-ին կնքված N 01-22.06.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) ԱՄՆ-ի քաղաքացի Թալին Մարտիրոսյանի հետ (անձնագիր՝ 584024422) 2018 թվականի հունիսի 27-ին կնքված N 01-27.06.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 480,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) ԱՄՆ-ի քաղաքացի Նազելի Իզաբել Հագենի հետ (անձնագիր՝ 520011905) 2018 թվականի հունիսի 29-ին կնքված N 02-29.06.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) ԱՄՆ-ի քաղաքացի Ջեյսոն Թիմոթի Պերեզի հետ (անձնագիր՝ 528929267) 2018 թվականի հուլիսի 4-ին կնքված N 01-04.07.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Գրանթ թորնթոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00040569) 2018 թվականի հունիսի 21-ին կնքված N AT-AU-043-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Ռեդ-փունթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03312103) 2018 թվականի հունիսի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական աշխատանքների իրականացում՝ 190,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «ՄԶՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01514872) 2018 թվականի հունիսի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հատակ մաքրող սարքի շարժիչի և 200 լիտր լվացող միջոցի ձեռքբերում` 591,666 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «ՄԶՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01514872) 2018 թվականի հունիսի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հատակ մաքրող սարքի վերանորոգում` 24,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Հոմբեյս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00111086) 2018 թվականի հուլիսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական ապրանքների ձեռքբերում` 242,158.47 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: