6 Հունիսի 2019, 311 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1 Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972)՝ «ԹիՔեյ Ընդ Փարթներս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02604375) 2018 թվականի սեպտեմբերի 3 ին կնքված պայմանագրում (2019 թվականի մարտի 1-ի N 1 համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում խորհրդատվական ծառայությունների մատուցում` 4,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: