Փոխվարչապետերի որոշումներ

6 Հունիսի 2019, 308 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01266593) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ինտեր Մաստեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01011141) 2019 թվականի մայիսի 3-ին կնքված N IM-05/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Փյունիկի համայնքում գտնվող ճամբարի ժամանցային կենտրոնի մասնաշենքի կառուցման աշխատանքների 1-ին փուլի իրականացում` 71,375,170 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ինտեր Մաստեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01011141) 2019 թվականի մայիսի 3-ին կնքված N IM-06/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Փյունիկի համայնքում գտնվող ճամբարի ճաշարանային և ժամանցային կենտրոնի մասնաշենքի տանիքի անձրևաջրերի հեռացման կոյուղու և հիմքերի ցամաքուրդի շինմոնտաժային աշխատանքների իրականացում` 14,560,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: