6 Հունիսի 2019, 305 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 197-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Մասիսի զարգացման հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 04227989) կողմից «Հելմբրեխտ և Իսահակյան» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00108074) հետ 2019 թվականի ապրիլի 18-ին կնքված՝ N 27 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հատակային պլաստիկ ծաղկամանների և դրանց պատվանդանների ձեռքբերում ու տեղափոխում` 1,416,666 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 15-ի «Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Զբոսայգու հիմնում» ծրագրի մասին» N 197-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: