Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 77 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 2)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ, և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) ԱՄՆ-ի քաղաքացի Սոնյա Մկրտչյանի հետ (անձնագիր՝ 592118218) 2018 թվականի հուլիսի 2-ին կնքված N 01-02.07.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) Բելգիայի Թագավորության քաղաքացի Սարին Արսլանյանի հետ (անձնագիր՝ EP590403) 2018 թվականի հուլիսի 6-ին կնքված N 01-06.07.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) ԱՄՆ-ի քաղաքացի Արմին Հարիրիի հետ (անձնագիր՝ 528280289) 2018 թվականի հուլիսի 6-ին կնքված N 02-06.07.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: