Փոխվարչապետերի որոշումներ

31 Մայիսի 2019, 298 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 156-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից (ՀՎՀՀ` 01573524) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թվականի մարտի 28-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագրի մասին» N 156-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ՎԱՐԲԱԴ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02253825) 2019 թվականի ապրիլի 30-ին կնքված՝ N ՀՀ-ԲԾ-Ա-ԳՀ-ԱՊՁԲ-19/17-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է առաջին օգնության արկղերի և հրդեհի մարման ձեռքի գործիքների ձեռքբերում` 156,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՖՈՏՈՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 90036001) 2019 թվականի ապրիլի 30-ին կնքված՝ N ՀՀ-ԲԾ-Ա-ԳՀ-ԱՊՁԲ-19/17-3 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հակահրդեհային համազգեստի ձեռքբերում` 2,400,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մարի և Գև» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00449502) 2019 թվականի ապրիլի 29-ին կնքված՝ N ՀՀ-ԲԾ-Ա-ԳՀ-ԱՊՁԲ-19/17-4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պոմպերի և հակահրդեհային խողովակների ձեռքբերում` 800,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Արթուր Փիլոյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 85049571) 2019 թվականի ապրիլի 22-ին կնքված՝ N ՀՀ-ԲԾ-Ա-ԱՊՁԲ-19/22-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բաքերի ձեռքբերում` 133,333 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի: