29 Մայիսի 2019, 296 - Ա
ՍԵՐԺ ՎԱՐԱԳ ՍԻՍԵՌՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետոթյան օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին 2019 թվականի հունիսի 2-8-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)՝ Հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու և խորհրդի անդամների հետ աշխատանքային քննարկումներ անցկացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությանը՝ գործուղվող աշխատողի օրապահիկի հատուցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյոջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր